Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ֆարմացևտ պրակտիկ 3-4.2009 (15)

Երեխաների հիմնական հոգեկան խանգարումները

Երեխաների հիմնական  հոգեկան խանգարումները

«Հիմնական հոգեկան խանգարում» ունեցող երեխան պետք է դիտվի որպես լուրջ հիվանդ, քանի որ հիվանդությունն ազդում է երեխայի և նրա ընտանիքի կյանքի գրեթե բոլոր ոլորտների վրա։ Վերջիններիս շարքին են դասվում հասարակական շփումների, հուզական, մտավոր և խոսելու ունակությունների դրսևորումները։

 

Հնարավոր է, որ լուրջ հոգեկան խանգարումներ ունեցող երեխաները նաև ֆիզիկական խնդիրներ ունենան կամ մտավոր զարգացման առումով հետ մնան։


Ընտանեկան բժշկի կամ առաջնային օղակի մյուս մասնագետները, որոնք հետամուտ են երեխայի հիմնական հոգեկան խնդիրները պարզելու գործին, պետք է հատուկ ուշադրություն դարձնեն հետևյալ հիմնական նշաններին.

 

  • ծնողների կամ այլ խնամակալների հանդեպ բարյացակամ վերաբերվելուն, ընդհանրապես նայելու կամ ժպտալու ոչ ընդունակ լինելուն,

  • շատ տարօրինակ վարքագծին կամ արտաքին տեսքին,

  • շարժման կամ դեմքի արտահայտության բացակայություն,

  • այլ մարդկանց հանդեպ հետաքրքրության կամ նրանց ներկայությունը գիտակցելու բացակայությանը,

  • տարօրինակ խոսելաձևին,

  • ձեռքերով անվերջ ծափահարելուն կամ գլխով այս կամ այն տիպի ստերեոտիպային շարժումներ կատարելուն,

  • միջավայրի փոփոխության հանդեպ խուճապային արձագանք ցուցաբերելուն։

 

Հիմնական հոգեկան խանգարումները ախտորոշելու համար անհրաժեշտ է դիմել հոգեկան առողջության ոլորտի մասնագետին։ Երեխայի հոգեկան հիվանդությանը տրված գնահատականը կամ հատուկ ախտորոշումը կախված է վերոհիշյալ ախտանիշների համակցությունից և հիվանդության սրությունից։


Որոշ դեպքերում երեխաների հիմնական հոգեբանական խանգարումները երկարատև են ու կարող են տևել նույնիսկ մինչև կյանքի վերջը։
Այնուամենայնիվ, եթե այդ երեխայի խանգարումը վաղ է հայտնաբերվում և բուժումը վաղ է սկսվում, նրա առողջական վիճակը և առօրյա կյանք վարելու ունակությունը սովորաբար անհամեմատ բարելավվում է, որի հետևանքով էլ բարձրանում է կյանքի որակը։


Երբ ծնողներն անհանգստացած են այն հանգամանքով, թե արդյո՞ք իրենց երեխան ունի որևէ լուրջ հոգեկան խանգարում, ապա նրանք պետք է որքան հնարավոր է շուտ դիմեն համապատասխան մասնագետի՝ կատարելու երեխայի բազմակողմանի հոգեբուժական գնահատում։


Հոգեկանի բազմակողմանի գնահատում

Հուզական կամ վարքային խնդիրներով երեխայի կամ դեռահասի համար շատ կարևոր է մանկապատանեկան հոգեբույժի կողմից գնահատումը։ Հուզական և վարքային լուրջ խնդիրներով երեխաների կամ դեռահասների մեծամասնությունը կարիք ունեն բազմակողմանի հոգեկան գնահատման։


Բազմակողմանի հոգեկան գնահատումները սովորաբար երեխայից, ծնողներից և ընտանիքից պահանջում են մի քանի այցելություններ։ Ծնողների թույլատվությամբ, անհրաժեշտության դեպքում, հոգեբույժը կարող է կապվել այլ կարևոր անձանց հետ (օրինակ՝ ընտանեկան բժշկի, ուսուցիչների կամ դպրոցական ընկերների, հարևանների կամ ազգականների հետ)։


Բազմակողմանի գնահատումը հիմնականում բաղկացած է մտնում է հետևյալ կետերից.

 

  • առկա խնդիրների և ախտանիշների նկարագրություն,

  • տեղեկություն առողջության, հիվանդության և բուժման մասին (և՛ ֆիզիկական, և՛ հոգեկան),

  • ծնողների և ընտանիքի պատմությունը,

  • տեղեկություն երեխայի զարգացման մասին,

  • տեղեկություն դպրոցի և ընկերների մասին,

  • տեղեկություն ընտանեկան հարաբերությունների մասին,

  • երեխայի կամ դեռահասի հոգեբանական հարցազրույց։

 

Անհրաժեշտության դեպքում հարկ է անցկացնել լաբորատոր հետազոտություններ, և հատուկ թեստեր (օրինակ՝ գնահատելու հոգեբանական, կրթական, խոսակցական և լեզվական հնարավորությունները)։ Այնուհետև մանկապատանեկան հոգեբույժը կատարում է ձևակերպում, որում համակցված են խնդրի կենսաբանական, հոգեբանական և հասարակական կողմերը՝ համալրվածերևույթի զարգացման պատկերով և խնդրի պատմության կամ նրբություններով։


Առանձին ժամանակ է պահանջվում նաև` պատասխանելու ծնողների և երեխայի հարցերին։ Ծնողները սովորաբար երեխային բերում են գնահատման, ունենալով իրենց մտահոգող բազմաթիվ հարցերը, որոնցից են.

 

  • Իմ երեխան նորմա՞լ է։ Ես նորմա՞լ եմ։ Ե՞ս եմ մեղավոր երեխայի խնդրի մեջ։

  • Ես տեղի՞ն եմ անհանգստանում։

  • Դուք կարո՞ղ եք մեզ օգնել։ Կարո՞ղ եք օգնել իմ երեխային։

  • Իմ երեխան բուժման կարիք ունի՞։ Ես բուժման կարիք ունե՞մ։

  • Որ՞ն է խնդիրը։ Ո՞րն է ախտորոշումը։

  • Ի՞նչ խորհուրդ կտաք։ Ինչպե՞ս կարող է ընտանիքն օգնել երեխային։

  • Որքա՞ն կարժենա բուժումը և որքա՞ն ժամանակ այն կպահանջի։

 

Ծնողներին ամենից հաճախ անհանգստացնում է այն, թե ո՞րն է իրենց դերը գնահատման գործընթացում։ Մանկապատանեկան հոգեբույժը կօգնի և կաջակցի ընտանիքին, կբացատրի, որ ծնողները մեղավոր չեն իրենց երեխայի խնդրի հարցում։ Նա կլսի բոլոր բողոքները, անհանգստությունները և կօգնի երեխային կամ դեռահասին ու նրա ընտանիքին իրենց համար սահմանել գնահատման ուժեղ և երկարաժամկետ նպատակներ։ Ծնողները երբեք չպետք է անհարմար զգան` խնդրելով հոգեբույժին ավելի մատչելի բացատրել անհասկանալի բառերը կամ տերմինները։ Երբ բուժելի խնդիրը բացահայտվում է, նախագծվում է բուժման համակարգը։
Խնամող ծնողները, բժիշկները կամ ուսուցիչները, որոնք անընդհատ տեսնում են երեխային, կարող են համեմատել նրան իր հասակակիցների հետ։ Նրանց ուշադիր զննումը շատ կարևոր է երեխայի սկզբնական ախտորոշման համար։


Բազմակողմանի գնահատման մեջ է մտնում նաև ներքոհիշյալ միջոցների համակարգումը.

 

  • հոգեթերապիա,

  • հատուկ կրթական ծրագրեր,

  • հատուկ հասարակական հմտություններ և վարքային ծրագրեր,

  • հոգեբուժական դեղորայք,

  • հատուկ դպրոցներ կամ հիվանդանոցներ,

  • ընտանիքի ակտիվ ներգրավվում։

 

Քանի որ երեխաները արագ են փոխվում ու մեծանում, նրանց հիմնական հոգեկան խանգարման ախտորոշումը բժշկության մեջ ամենաբարդ գործընթացներից մեկն է։ Այսպիսով` խիստ կարևոր է, որ երեխային օգնելու հարցում ներգրավված լինեն համապատասխան մասնագիտացում և փորձ ունեցող բժիշկներ, հոգեբաններ, սոցիալական ոլորտի աշխատողներ։


Դեռահասի նորմալ զարգացումը
(դպրոցի միջին և նախավերջին տարիներ)


Ծնողներին հաճախ մտահոգում են իրենց դեռահասի հետ կատարվող փոփոխությունները և այդ խնդրով նրանք մեծամասամբ դիմում են իրենց ընտանեկան բժիշկներին։ Ստորև բերված տեղեկությունները կարող են կիրառվել հատկապես առաջնային օղակի կողմից` օգնելու ծնողներին` հասկանալու իրենց երեխային դեռահասության զարգացման շրջանում։


Ամեն դեռահաս անհատ է՝ յուրօրինակ անհատականությամբ, օժտված հատուկ հետաքրքրություններով, նախասիրություններով ու դժգոհություններով։ Այնուամենայնիվ, կան նաև երեխայի զարգացման հետ կապված բազմաթիվ հարցեր, որոնց պետք է ուշադրություն դարձնել։ Ներքոհիշյալ զգացմունքները և վարքագծերը երեխայի դպրոցական, միջին և նախավերջին տարիներին նորմալ են համարվում.


Դեպի անկախության ձգտումը.

 

  • սեփական անձի ձևավորման ընթացքը զգալու և հասկանալու ցանկությունը,

  • սեփական անձից կամ մարմնից ամաչելը,

  • սեփական անձին կենտրոնանալը՝ սկսած իր մասին բարձր կարծիք ունենալուց մինչև թերագնահատելը,

  • հասակակիցների ազդեցությունը հետաքրքրությունների և հագուստի ոճի ընտրության վրա,

  • փոփոխվող տրամադրությանը հակված լինելը,

  • խոսքի ավելի հաջող օգտագործումը՝ իրեն արտահայտելու համար,

  • հասկանալը, որ իրենց ծնողները անթերի չեն, սեփական սխալները ընդունելը,

  • ծնողների հետ կապվածության ոչ բացահայտ արտահայտումը,

  • ծնողների բողոքները` իրենց վերաբերող հարցերում միջամտությունից,

  • հակումը դեպի մանկացում, հատկապես սթրեսային վիճակներում,

  • հետաքրքրությունն ապագայի հանդեպ և իմացական փոփոխությունները,

  • հետաքրքրությունը հիմնականում ներկայի հանդեպ և ապագայի վերաբերյալ անտարբերությունը,

  • մտավոր հետաքրքրությունների ընդլայնումը,

  • աշխատելու հանդեպ ավելի մեծ ընդունակությունների դրսևորումը։

 

Սեռական զարգացումը.

 

  • ամաչելը, կարմրելը,

  • սեռական զարգացման տեսանկյունից տղաների համեմատ աղջիկների առավել զարգացած լինելը,

  • հակառակ սեռի հանդեպ մեծ հետաքրքրությունը,

  • հակումը դեպի հետերոսեքսուալիզմ և վախ հոմոսեքսուալիզմից,

  • սեփական անձի ֆիզիկական և սեքսուալ գրավչության մասին մտահոգությունը,

  • հաճախակի փոխվող հարաբերությունները,

  • նորմալ լինելու մասին մտահոգությունները։

 

Բարոյականության, արժեքների և ինքնաուղղվածության ներքոհիշյալ միտումները.

 

  • կանոնների և սահմանափակումների ստուգումը,

  • վերացական մտքերը,

  • կուռքերի ձևավորումը և օրինակելի անձի ընտրությունը,

  • գիտակցության ավելի ցայտուն արտահայտվածությունը,

  • սեքսի և թմրանյութերի (ծխախոտ, ալկոհոլ, մարիխուանա) առաջին փորձերը։

 

Դեռահասի նորմալ զարգացումը (դպրոցի վերջին տարիներ և դպրոցն ավարտելուց հետո)


Ստորև բերված տեղեկությունները կարող են օգնել ծնողներին` հասկանալու իրենց երեխային դեռահասության զարգացման շրջանում։ Ամեն դեռահաս անհատ է՝ յուրօրինակ խառնվածքով և հատուկ հետաքրքրություններով, նախասիրություններով ու դժգոհություններով։ Այնուամենայնիվ, կան նաև երեխայի զարգացման հետ կապված բազմաթիվ հարցեր, որոնց պետք է ուշադրություն դարձնել։ Ներքոհիշյալ զգացմունքներն ու վարքագծերը երեխայի դպրոցական վերջին տարիներին նորմալ են համարվում.

 

  • վարքի և գործունեության այն ձևերը, որոնք նրան տանում են դեպի անկախություն,

  • անկախ վարքի ձևավորումը,

  • սեփական անձի ավելի ուժեղ և վստահ գիտակցությունը,

  • ներքին զգացողությունների ստուգումը,

  • մտքեր վերլուծելու ընդունակությունը,

  • ծնողների հետ տարաձայնությունների նվազումը,

  • շնորհակալության և փոխզիջման ուշացած արտահայտությունը,

  • հուզական կայուն վիճակը,

  • ուրիշների մասին մտահոգությունը,

  • ինքնավստահության ուժեղացումը,

  • հասակակիցների հետ հարաբերությունների կարևորումը։

 

Ապագայի հանդեպ հետաքրքրություն և իմացական փոփոխություններ են տեղի ունենում հենց այս տարիքում։ Երբեմն ապագայի հանդեպ ավելի մեծ մտահոգություն են ցուցաբերում և ավելի են կարևորում կյանքում իրենց դերը։ Ավելի ուժեղ շեշտ է դրվում սեփական արժանապատվության և ինքնագնատման վրա։ Կարևորություն են ձեռք բերում հասարակական և մշակութային ավանդույթները։


Ամփոփում


Հայաստանում ՀԱ ծառայությունների զարգացումը մասնագետների ներգրավման տեսանկյունից դեռևս կարևոր խնդիր է հատկապես առողջապահության համակարգում։ ՀԱ մասնագետները կարող են ներգրավվել հոգեմարմնական և մարմնահոգեկան ախտանիշների, նյարդահոգեկան խանգարումների, նախահիվանդագին վիճակների, տարբեր հոգեկան դժվարություններ ունեցող երեխաների և պատանիների հոգեբանական գնահատման, կանխարգելման, բուժման և վերականգնման հարցերում։


Առաջնային բուժօգնություն իրականացնող մասնագետների ՀԱ վերաբերյալ գիտելիքների հարստացումը, Համաշխարհային առողջապահական կազմակերպության (ՀԱԿ) կողմից ընդունված հիվանդությունների միջազգային դասակարգման (ՀՄԴ3) գնահատման չափանիշների ուսուցանումը կարող են նպաստել մասնագիտական իրազեկման բարձրացմանը։ ՀՀ առողջապահության համակարգը աստիճանաբար որդեգրում է զարգացած երկրներում գործող առավել արդյունավետ մոդելն եր, այդ թվում հարկ է նշել ընտանեկան բժիշկների ինստիտուտի ստեղծման ուղղությամբ կատարված քայլերը։ Ընտանեկան բժիշկների նոր համակարգի ստեղծումը անհնար կլինի իրականացնել առանց ՀԱ հետ առնչվող խնդիրների ուսուցման։


Մանկապատանեկան շրջանի տարիքային հոգեբանական առանձնահատկությունների և նորմալ հոգեկան զարգացման օրինաչափությունների իմացությունը հնարավոր կդարձնի հոգեկան խնդիրների (դժվարությունների) ժամանակին բացահայտմանն ու կարգավորմանը։ ՀԱ պարզաբանման և հասարակության մեջ նրա նկատմամբ ունեցած վերաբերմունքի փոփոխությունը զանգվածային լրատվամիջոցների օգնությամբ մյուս կարևոր քայլն է խնդրի կարգավորման գործում։


Մանկական և պատանեկան հարցերով 1997թ. Երևանում հիմնադրվել է Հայաստանի մանկական հոգեբույժների և հոգեբանների ընկերությունը (ՄՀՀԸ), որը ՄՀՀԸ եվրոպական մանկական և պատանեկան հոգեբույժների ու համաշխարհային հոգեբուժական ընկերությունների անդամ է, առաջնորդվում է հոգեբուժության մեջ այն բարեփոխումների ուղիով, որն ընդունված են միջազգային պրակտիկայում` ՀԱԿ զարգացող երկրների փորձին և ստանդարտներին համապատասխան։


Ամփոփելով ասվածը, կարելի է առանձնացնել բժշկահոգեբանական ծառայությունների հիմնական ուղղությունները ՀԱ զարգացման և բարելավման հարցում.

 

  • ՀԱ մասնագետների հետդիպլոմային մասնագիտացման հնարավորությունների ստեղծում,

  • ՀԱ մանկապատանեկան ծառայության ընդլայնում,

  • արտահիվանդանոցային բժշկահոգեբանական օգնության կազմակերպում,

  • ընտանեկան բժիշկների և առաջնային օգնության բոլոր օղակների ՀԱ խնդիրների վերաբերյալ ուսուցման ծրագրերի իրականացում, ինչպես նաև սոմատիկ, նյարդաբանական ու նյարդահոգեբուժական տիպի բուժական հիմնարկներում բժշկահոգեբանական վերականգնման ներդրում։


Որպեսզի նախապատվություն ստացած զարգացման ուղղություններն իրապես գործեն, անհրաժեշտ է, որ նրանք իրենց արտացոլումը գտնեն համապատասխան հաստատությունների ուսումնական ծրագրերում։


Վերջում մնում է ավելացնել, որ Հայաստանի Մանկական հոգեբույժների և հոգեբանների ընկերությունը ՀՀ ԱՆ հոգեբուժական բուրգի հետ համատեղ ստեղծել է մանկապատանեկան հոգեկան առողջության ծառայություն, որը գործում է մեր հայրենակից շվեյցարացի հոգեվերլուծաբան Հարություն Վանի նվիրատվությամբ գործող «Լինդա Վան» հոգեբանական կենտրոնում։

Հեղինակ. ԽԱՉԱՏՈՒՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, հ.գ.թ.
Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 3-4 2009 (15)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ով ինչքան գույներ է տեսնում
Ով ինչքան գույներ է տեսնում

Բնության մեջ գոյություն ունեցող բոլոր գույները բաժանվում են երկու խմբի` աքրոմատիկ (սպիտակ, սև, մոխրագույն) և քրոմատիկ (դրանք մենք տեսնում ենք սպեկտրում )...

Գիտե՞ք, որ...
Արևը` վահան
Արևը` վահան

Տիբեթի կլիման այնքան չոր է, որ կարագն ու հում միսը այնտեղ կարելի է պահել համարյա մեկ տարի։ Սակայն տեղի կլիմայի արտասովոր հատկանիշը դա չէ...

Գիտե՞ք, որ...
Իսահակ Գրիգորի Իսահակյան (1904-1985). վնասվածքաբան-օրթոպեդ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Իսահակ Գրիգորի Իսահակյան (1904-1985). վնասվածքաբան-օրթոպեդ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Իր ժամանակների վառ անհատականություն Իսահակ Գրիգորի Իսահակյանի ավանդը մեծ էր բժշկության բնագավառում։ Նա մեծ աշխատանք է տարել հանրապետությունում վնասվածքաբանության և ոսկրաբուժության...

Հայ բժիշկերի կյանքից
Պարբերական հիվանդությունը՝ դարերի խորքից մինչև մեր օրերը
Պարբերական հիվանդությունը՝ դարերի խորքից մինչև մեր օրերը

Պատմությունը: Բացահայտվել են այդ հիվանդությունների բազմաթիվ պատճառային և ռիսկի գործոններ, սակայն մինչև օրս հայտնի չեն ախտաբանական այն օղակները, որոնք իրենց դրսևորումներն են ստանում...

Համակարգային հիվանդություններ
Հարցազրույց քիթ-կոկորդ-ականջաբան Գարեգին Միրաքյանի հետ
Հարցազրույց քիթ-կոկորդ-ականջաբան Գարեգին Միրաքյանի հետ

Մեր հյուրն է ԵրՊԲՀ Քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների ամբիոնի դոցենտ, ականջի միկրովիրաբուժության և լսողության վերականգնման կենտրոնի բաժնի վարիչ Գարեգին Միրաքյանը...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Բժշկի ընդունարանում Բժիշկներ
Հարություն Մինասյանի Հայ բժշկության թանգարանը 10 տարեկան է
Հարություն Մինասյանի Հայ բժշկության թանգարանը 10 տարեկան է

Դեռևս 1943թ. Հայաստանի բժշկապատմագիտության հիմնադիր, ակադեմիկոս Լևոն Հովհաննիսյանը ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայում հիմնադրել էր Բժշկության պատմության թանգարան, որտեղ ցուցադրվում էին...

Իրադարձություններ Հայաստանում Պատմության էջերից
Երեխաների ադապտացիան
Երեխաների ադապտացիան

Դպրոցում սովորելու տարիներին երեխան անցնում է մի շարք բարդ պահերի միջով. Առաջին դասարան ընդունվելը, տարրական դասարաններից միջին դպրոց, (5-րդ դասարան) և միջինից բարձր դասարաններ...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը Թեստեր
Լևոն Անդրանիկի Ճաղարյան. բարձրակարգ վիրաբույժ
Լևոն Անդրանիկի Ճաղարյան. բարձրակարգ վիրաբույժ

Մարդ, ահա' թե ինչն է ինձ հետաքրքրում:

Մարդկային դեմքը բնության բարձրագույն ստեղծագործությունն է,

և այն ինձ համար անսպառ աղբյուր է:

Ամադեո Մոդիլյանի...

Բժիշկ-արվեստագետ
Նացիզմի բժշկությունը
Նացիզմի բժշկությունը

Բժշկությունը կոչված է մարդկանց բուժելու և հիվանդներին հույս պարգևելու։ Բժշկության պատմության մեջ մարդկանց փրկելու և տառապյալներին օգնելու մասին շատ հիշատակումներ կան...

Պատմության էջերից
Ինձ գումար է պետք. ավելին` որքան շատ, այնքան լավ
Ինձ գումար է պետք. ավելին` որքան շատ, այնքան լավ

Աշխատավայրում գործընկերների բարձր աշխատավարձի մասին տեղեկանալը միշտ էլ շարժառիթ է դառնում սեփական աշխատավարձի  չափի վերաբերյալ պահանջ ներկայացնելու վերադասին...

Ես և աշխատանքը
Ստորագրությունը հոգու հայելին է
Ստորագրությունը հոգու հայելին է

Ստորագրեք որևէ թղթի վրա։ Դրա չափը կարտահայտի ձեր հոգեկան վիճակը։ Այսպիսի եզրակացության են հանգել ամերիկյան համալսաններից մեկի հոգեբանության բաժանմունքի մասնագետները...

Հոգեկան առողջություն Թեստեր Ես և աշխատանքը
Ատամի մածուկի պատմությունից
Ատամի մածուկի պատմությունից

Առաջին անգամ ատամի մածուկ օգտագործել են հին եգիպտացիները։ 5000 տարի առաջ անհայտ գրագիրը պապիրուսի վրա գրել է դրա բաղադրատոմսը։ «Հարկավոր է վերցնել ագաթե սանդ և դրա մեջ լցնել...

Գիտե՞ք, որ...
Խելքի տարրը` յոդ
Խելքի տարրը` յոդ

Տնային դեղատուփում յոդի 5% սպիրտային լուծույթով սրվակի առկայությունը դժվար թե որևէ մեկին զարմացնի։ Այդուհանդերձ, երկրաբանական գիտության տեսակետից նման սրվակ ունեցողը մեծ հարստության...

Վիտամիններ և միներալներ
Օգտակար կալցիումը
Օգտակար կալցիումը

Գիտե՞ք, որ կալցիումն անհրաժեշտ է ոչ միայն օստեոպորոզի կանխարգելման համար, այլ նաև օգնում է իջեցնելու զարկերակային գերճնշումը, կանխում սրտանոթային հիվանդությունների, ինչպես նաև ուղիղ...

Վիտամիններ և միներալներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ